Սիոնիստական օրաթերթն անդրադարձել է ԻԻՀ առաջնորդի ելույթին
Սիոնիստական օրաթերթը գրել է. «Իրանի առաջնորդն Իսրայելի քաղցկեղային ուռուցքի ոչնչացման համար պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի ինթիֆադան»:
Սիոնիստական «Թայմզ Ավ Իսրայել» օրաթերթը երեքշաբթի օրը արձագանքելով Թեհրանում Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի ընթացքում մեծապատիվ առաջնորդի ելույթին, գրել է.. «Իրանի առաջնորդը «քաղցկեղային ուռուցք» անվանելով Իսրայելին, պահանջեց Սիոնիստական ռեժիմի ոչնչացման համար պաշտպանել Երուսաղեմի ինթիֆադան և ասաց, որ միջազգային հանրությունը Իսրայելին դիմակայելու հակում է ցուցաբերում»:
«Թեհրանում, Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի բացման հանդիսության ժամանակ ունեցած ,ՆՎ Այաթոլլահ Խամենեին ողջունեց զավթողականության դեմ պայքարը և նշեց, որ այդ երևույթը պատմության ընթացքում մի ժողովրդի դեմ արձանագրված ամենխիստ անարդարությունն է համարվում»,-գրել է «Թայմզ Ավ Իսրայելը»:
Թերթը գրում է, որ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը Իսրայելի ռեժիմի հիմնադիրներին է համարել Միջին Արևելքի տարածաշրջանի ներկա բարդությունների պատասխանատուն:
Սիոնիստական կեղծ ռեժիմը 1948 թվականին արևմուտքի ու հատկապես Բրիտանիայի հովանավորությամբ ստեղծվեց Պաղեստինի տարածքում: