Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն զգուշացրել է Իրանի ընտրությունների ընթացքում թշնամիների դավադրության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i5491-Իսլամական_Հեղափոխության_Մեծահարգ_Առաջնորդն_զգուշացրել_է_Իրանի_ընտրությունների_ընթացքում_թշնամիների_դավադրության_վերաբերյալ
Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն առաջիկա օրերին Իրանում կայանալիք իսլամական խորհրդարանի և առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին ժողովրդի մասնակցությունը համարել է կարևոր գործոն իսլամական համակարգի հզորացման և Իրանի թշնամիների դավադրությունները չեզոքացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 13:20 Asia/Tehran
  • Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն զգուշացրել է Իրանի ընտրությունների ընթացքում թշնամիների դավադրության վերաբերյալ

Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն առաջիկա օրերին Իրանում կայանալիք իսլամական խորհրդարանի և առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին ժողովրդի մասնակցությունը համարել է կարևոր գործոն իսլամական համակարգի հզորացման և Իրանի թշնամիների դավադրությունները չեզոքացնելու համար:

Այսօր առավոտյան Նաջաֆաբադ քաղաքի բնակչության հետ ունեցած հանդիպման ժամանակ Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Երբ թշնամին տեսնում է, որ 37 տարի անցել է իսլամական հեղափոխությունից և ինքը չի կարողացել այդքան ճնշումներով , դաժան շրջափակումներով և միտումնավոր քարոզչություններով իսլամական համակարգի հանդեպ փշրել ժողովրդի հավատարմությունը, ուստի հեղափոխության վեհությունը ակնհայտ է դարձել նրա համար»:

Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն հավելել է.-«Ժողովուրդն այնպիսի խորհրդարան է ուզում ունենալ, որը կարևորություն կտա երկրի արժանապատվությանն ու անկախությանը և կկանխի այն ուժերի ագահությունը, որոնք հեռացվել են այս երկրից և ցանկանում են կրկին վերադառնալ Իրան»:

Նշելով , որ Արևմուտքի հետ Իրանի միջուկային բանակցություններից հետո, ԱՄՆ չար ծրագրեր է հետապնդում տարածաշրջանում և Իրանում, Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն ասել է.-«Թշնամին ջանում է իր գործակալների միջոցով ներթափանցել երկիր և հենց այդ պատճառով բոլորը պետք է զգույշ լինեն և թույլ չտան թշնամին պառակտում առաջացնի երկրում»: