Ռոհանի. Սիոնիստական ռեժիմը կեղծ է և ստեղծված է արևմուտքի կողմից
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Պաղեստինի հարցը համարվում է իսլամ աշխարհի գերակայությունը: «Սիոնիստական ռեժիմը կեղծ, արևմուտքի ստեղծած և մարդու իրավունքները ոտնահարող ռեժիմ է». ասել է նա:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի փակման հանդիսության ընթացքում անդրադառնալով Պաղեստինի բռնազավթման պատմական անցյալին, ընդգծել . «Պաղեստինը մի ազգի կամ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի կողմից խորհրդանշում է բռնությունն ու չարիքը և միջազգային իրավունքի անտեսումն ու միջազգային կազմակերպությունների անգործունակությունը և միևնույն ժամանակ համարվում է միջազգային հանրության գլխիկորության և իսլամական որոշ երկրների ամոթահարության կողքին իր իրավունքների վերականգնման համար մի ժողովրդի սխագործական ու շարունակական ջանքերի խորհրդանիշը»:
«Սիոնիստները ձգտում են այն համոզումն առաջացնել աշխարհի մոտ, որ պաղեստինցիները տարհանվածներ են, որոնք առանց որևէ հայրենիքի կախվածություն ունենալու, պիտի վարեն իրենց կյանքը ու հենց այդ պատճառով էլ դիմադրությունը կոչում են ահաբեկչություն և երկար ժամանակ հաշտության ու հանձնվելու ուղղությամբ ջանք են գործադրում»,-հայտարարել է Ռոհանին: Նա ընդգծել է, որ Պաղեստինի ժողովրդի տարածքների բռնազավթումը շարունակելու ուղղությամբ հրահրիչ քայլերը և այդ տարածքի պատմական ու քաղաքակրթական ինքնությունը փոխելու ուղղությամբ մտածված ջանքերը հետզհետե ավերիչ հետևանքներ կունենան համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար:
ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև Միջին Արևելքում խռովություններին ու ալեկոծությանն, ասելով. «Եմենում, Իրաքում, Սիրիայում ու Աֆղանստանում պատերազմը, բախումն ու ահաբեկչությունն ամեն օր հարյուրավոր մարդկային կյանքեր են խլում և իսլամական պետությունները մուսուլմանների աննապատակ կոտորածին ու բախումներին վերջ տալու ուղղությամբ համագործակցության փոխարեն մեղադրում են միմյանց: Իսկ այս ցավալի պայմաններից շահում է Սիոնիստական զավթիչ ռեժիմը»:
«ԻԻՀ-ն համոզված է, որ Միջին Արևելքում արդար ու համապարփակ խաղաղությունը միայն հնարավոր է Պաղեստինի տարածքի բռնազավթմանը վերջ տալու միջոցով և այդ ժողովրդի իրավունքների լիարժեք վերականգնմամբ, որը ներառում է ինքնորոշման իրավունքը, բոլոր տարհանվածների իրենց պապենական հայրենիքը վերադառնալու իրավունքը և այդ տարածքի բնակիչ բոլոր ազգությունների, այդ թվում մուսուլմանների, քրիստոնյաների ու հրեաների մասնակցությամբ հանրաքվե անցկացնելու միջոցով և Երուսաղեմի մայրաքաղաք ունենալով, Պաղեստինի միտարր պետության ձևավորումը»,-հավելել է ԻԻՀ նախագահը: