Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի եզրափակիչ հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i54974-Պաղեստինի_ինթիֆադայի_պաշտպանության_միջազգային_համաժողովի_եզրափակիչ_հաղորդագրությունը
Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ընդգծվել է Պաղեստինի ողջ տարածքի ազատագրման համար Պաղեստինի հարցը իսլամ աշխարհի ու արաբական երկրների գերակայությունը նաև համաշխարային հանրային կարծիքի և միավորված ու բարեկամ ուժերի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 23, 2017 07:36 Asia/Tehran
  • Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի եզրափակիչ հաղորդագրությունը

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ընդգծվել է Պաղեստինի ողջ տարածքի ազատագրման համար Պաղեստինի հարցը իսլամ աշխարհի ու արաբական երկրների գերակայությունը նաև համաշխարային հանրային կարծիքի և միավորված ու բարեկամ ուժերի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի մասնակիցները չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ շնորհակալություն հայտնելով համաժողովի ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի   հայտարարությունների կապակցությամբ, ընդգծեցին. «Անհրաժեշտ ենք համարվում Պաղեստինի ժողովրդի միասնականությունը և որպես այդ ժողովրդի օրինական իրավունքների իրագործման միակ միջոց` դիմադրության այլընտրանքի ընդունումը, որոնք ապացուցել են իրենց ազդեցիկությունը` Լիբանանի հարավի ու Գազայի հատվածի ազատագրման և թշնամիների սադրանքների  դիմաց կանխարգելման ուժի տեսակետից»:

«Պաղեստինի բռնահարված ժողովրդին օժանդակություն ցուցաբերելու համար իսլամ ժողովրդի և ազատախոհ ժողովուրդների շարքերը պիտի միասնական դառնան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրություն մեջ նշված է. «Ինթիֆադան և Պաղեստինի բռնահարված ժողովրդի դիմադրությունն ու հատկապես ներկա ընդվզումը, համարվում են Սիոնիստական զավթիչ ռեժիմի դեմ պայքարելու  ամենաարդյունավետ միջոցը»:

Համաժողովի մասնակիցներն  ընդգծել են Սիոնիստական ռեժիմի յոթ տասնամյակ տևած բռնազավթմանը վերջ տալու, ծովից գետ «Պատմական Պաղեստին»-ի տարածքային ամբողջականության պահպանման և Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով պաղեստինյան պետության ձևավորման անհրաժեշտությունը:

Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ միջազգային հանրությանը կոչ է արվել Սիոնիստական ռեժիմի վրա ճնշում գործադրելով, վերջ տալ այդ ռեժիմի անմարդկային քայլերին, այդ թվում Գազայի հատվածի անարդար պաշարմանը:

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովը, որ երեքշաբթի օրը իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի, եռյակ իշխանությունների ղեկավարների ու իսլամ աշխարհի ականավոր դեմքերի ներկայությամբ և «Բոլորս միասին հանուն Պաղեստինի հովանավորման» կարգախոսով իր աշխատանքն սկսեց Թեհրանում, չորեքշաբթի օրը ավարտվեց մի հաղորդագրության հրապարակմամբ :

Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի միջազգային համաժողովին մասնակցեցին արտասահմանյան ավելի քան 80 պատվիրակություններ և 700 հյուրեր: