ԻԻՀ նախագահը մեկնել է Խուզիսթան նահանգ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Խուզիստան նահանգ կատարած այցի շրջանակում դիտարկել է Ահվազ քաղաքի զտման գործարանը, էներգամատակարարման կենտրոնը և խմելու ջրի զտման համար տեղակայված գեներատորը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին աերոզոլների ճգնաճամը քննարկելու նպատակով հինգշաբթի մեկնել է Խուզիստան նահանգ: Նա դիտարկել է նահամգի շինարարկան և ջրամատակարարման նախագծերը:
ԻԻՀ նախագահի հրամանով Ահվազ քաղաքում տեղադրվել է ջրամատակարարման համար էլեկտրական դիզել գեներատոր: Այսպես ապահովվում է Ահվազ քաղաքի մշտական ջրամատակարարումը:
Հասան Ռոհանին նաև կարևորել է արտակարգ իրավիճակներում Խուզիստան նահանգի բնակչության կարիքները հոգալու տեխնիկական հնարավորությունների մատակարարման անհրաժեշտությունը:
Ռոհանին Ահվազում ասել է.-«Այսուհետ Խուզիստան նահանգի ջրամատակարարումը չի ընդհատվի և ջանքեր է գործադրվում էլեկտրամատակարարման շուրջ ստեղծված խնդիրները կարգավորելու համար»:
2017 թ.-ի հունվարի 27-ին մեծ փոթորիկ է տեղի ունեցել Խուզիստան նահանգում, որի հետևանքով կտրվել է ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը նահանգի քաղաքներում: