Ռոհանին կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i55470-Ռոհանին_կարևորել_է_հարևան_երկրների_հետ_հարաբերությունների_անհրաժեշտությունը
Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ԷԿՈ-ի նշանակությանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Հարևան երկրների հետ հարաբերությունները յուրահատուկ նշանակություն ունեն Իրանի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 12:46 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների անհրաժեշտությունը

Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ԷԿՈ-ի նշանակությանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Հարևան երկրների հետ հարաբերությունները յուրահատուկ նշանակություն ունեն Իրանի համար»:

Փետրվարի 28-ին, Զահեդան քաղաքի օդանավակայանում, նախքան Պակիստան մեկնելը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«ԷԿՈ-ի անդամների մեծ մասը Իրանի հարևաններն են, որոնց միջև համագործակցությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար»:

Նա հավելել է.«Այսօր տարածաշրջանը գտնվում է զգայուն պայմաններում և արդեն տարիներ է ինչ այստեղ առկա է ահաբեկչական խմբերի խնդիրը: Հետևաբար այս նստաշրջանում տնտեսական համագործակցությունների խնդիրներից բացի կքննարկվեն նաև տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր»:

« ԷԿՈ-ի անդամ երկրների նախագահների նստաշրջանում կքննարկվեն կազմակերպության զարգացման, տնտեսական համագործակցությունների ամրապնդման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման խնդիրները»,- հավաստիացրել է Ռոհանին:

Երեքշաբթի օրը Ռոհանին Մեկնել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ:

Չորեքշաբթի օրը Իսլամաբադում անցկացվելու է ԷԿՈ-ի անդամ երկրների նախագահների 13-րդ նստաշրջանը: