Ռոհանին կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների անհրաժեշտությունը
Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ԷԿՈ-ի նշանակությանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Հարևան երկրների հետ հարաբերությունները յուրահատուկ նշանակություն ունեն Իրանի համար»:
Փետրվարի 28-ին, Զահեդան քաղաքի օդանավակայանում, նախքան Պակիստան մեկնելը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«ԷԿՈ-ի անդամների մեծ մասը Իրանի հարևաններն են, որոնց միջև համագործակցությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար»:
Նա հավելել է.«Այսօր տարածաշրջանը գտնվում է զգայուն պայմաններում և արդեն տարիներ է ինչ այստեղ առկա է ահաբեկչական խմբերի խնդիրը: Հետևաբար այս նստաշրջանում տնտեսական համագործակցությունների խնդիրներից բացի կքննարկվեն նաև տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր»:
« ԷԿՈ-ի անդամ երկրների նախագահների նստաշրջանում կքննարկվեն կազմակերպության զարգացման, տնտեսական համագործակցությունների ամրապնդման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման խնդիրները»,- հավաստիացրել է Ռոհանին:
Երեքշաբթի օրը Ռոհանին Մեկնել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ:
Չորեքշաբթի օրը Իսլամաբադում անցկացվելու է ԷԿՈ-ի անդամ երկրների նախագահների 13-րդ նստաշրջանը: