Քյամալվանդի. ՀԳՀԾ-ի գործադրմամբ Իրանի միջուկային ծրագրի դեմ անհիմն հայտարարությունները հերքվեցին
https://parstoday.ir/hy/news/iran-i55526-Քյամալվանդի._ՀԳՀԾ_ի_գործադրմամբ_Իրանի_միջուկային_ծրագրի_դեմ_անհիմն_հայտարարությունները_հերքվեցին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասաց. «ՀԳՀԾ-ի գործադրմամբ Իրանի միջուկային ծրագրի դեմ անհիմն հայտարարությունները հերքվեցին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 04:19 Asia/Tehran
  • Քյամալվանդի. ՀԳՀԾ-ի գործադրմամբ Իրանի միջուկային ծրագրի դեմ անհիմն հայտարարությունները հերքվեցին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասաց. «ՀԳՀԾ-ի գործադրմամբ Իրանի միջուկային ծրագրի դեմ անհիմն հայտարարությունները հերքվեցին»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ և միջազգային, իրավական ու խորհրդարանական հարցերով տեղակալ Բեհռուզ Քյամալվանդին Բրյուսելում միջուկային տեխնոլոգիայի ոլորտում միջազգային համագործակցության թեմայով Իրանի ու ԵՄ-ի ներկայացուցիչների համատեղ նիստում ասել է. «ՀԳՀԾ-ն  ստեղծեց վստահությունը , որ Իրանի միջուկային ծրագիրը սոսկ խաղաղասիրական ուղղվածություն ունի»:

«Իրանն ու ԵՄ-ն անցած մեկ տասնամյակում կուտակված փորձն ու պոտենցիալը կարող են ակտիվացնել միջուկային բնագավառում ազդեցիկ համագործակցությունների նպատակով գործնական քայլերը»,-հավելել է Քյամալվանդին, ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն Իրանի ու ԵՄ-ի միջև առավել համագործակցության ու համախոհության գործընթացի  համար ամուր հիմք ստեղծեց: