Էրաղչին ընդգծեց մարդու իրավունքների հարցում քաղաքական կողմնորոշումներից խուսափելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i55534-Էրաղչին_ընդգծեց_մարդու_իրավունքների_հարցում_քաղաքական_կողմնորոշումներից_խուսափելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին Ժնևում գումարված ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում, ասել է. «Մարդու իրավունքների հետ կապված հարցերում պետք է խուսափել քաղաքական կողմնորոշումներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 04:20 Asia/Tehran
  • Էրաղչին ընդգծեց մարդու իրավունքների հարցում քաղաքական կողմնորոշումներից խուսափելու անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարության իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին Ժնևում գումարված ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում, ասել է. «Մարդու իրավունքների հետ կապված հարցերում պետք է խուսափել քաղաքական կողմնորոշումներից»:

Էրաղչին քննադատելով մարդու իրավունքներն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները միջոց ծառայեցնելու որոշ երկրների միտումն, ասել է. «Մարդու իրավունքների խորհուրդը պիտի աշխարհում կառուցողական երկխոսության միջոցով մարդու իրավունքների բնագավառում  առաջընթացին ծառայող մեխանիզմ լինի, ոչ թե վերածվի մեղադրանքներ ուղղելու և տարաձայնություններ հարուցելու կենտրոնի»:

«Իրանն իր օրակարգում ունի մարդու իրավունքների հովանավորման ու զարգացման նպատակի իրագործումը և այդ կապակցությամբ բազմաթիվ քայլեր է վերցրել»,-հայտարարել է Էրաղչին, անդրադառնալով Իրանի իսլամական մշակութային ու քաղաքակրթական անցյալին:

Նա հավելել է. «Թեհրանը մշտապես  համագործակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ և այդ պատճառով մարդու իրավունքների խորհրդում Իրանում մարդու իրավունքների մասին բանաձև ընդունվելը լիովին անհիմն ու անընդունելի է»:

«Միջազգային հանրությունը չպիտի պասիվ վիճակում Եմենի անմեղ ժողովրդի և հատկապես կանանց ու երեխաների ռմբակոծման ականատես լինի»,-նշեց Էրաղչին ակնարկելով Եմենում մարդու իրավունքների ոտնահարմանը:

Էրաղչին Եմենում արտասահմանյան նախահարձակ ուժերի կողմից հիվանդանոցների, դպրոցների, ու ՄԱԿ-ին պատկանող կենտրոնների ավերումը մարդկության դեմ հանցագործության և պատերազմական ոճրագործության բացահայտ օրինակ է համարել և միջազգային հանրությանը կոչ է արել Եմենի ժողովրդի կոտորածին վերջ տալու և հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

«Պաղեստինի բռնազավթմանը և Իսրայելի ռեժիմի կողմից պաղեստինցիների իրավունքների համակարգված ոտնահարմանն անհապաղ վերջ պետք է պիտի տրվի»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով զավթված Պաղեստինում տիրող վիճակին: