«Արտասուքը»՝ Իրանի ու Հայաստանի նոր համատեղ արտադրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i55570-Արտասուքը_Իրանի_ու_Հայաստանի_նոր_համատեղ_արտադրությունը
Ընթացքի մեջ են Իրանի ու Հայաստանի համատեղ նոր արտադրությունը համարվող «Արտասուքը» գեղարվեստական ֆիլմի աշխատանքները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 01, 2017 12:14 Asia/Tehran
  • «Արտասուքը»՝ Իրանի ու Հայաստանի նոր համատեղ արտադրությունը

Ընթացքի մեջ են Իրանի ու Հայաստանի համատեղ նոր արտադրությունը համարվող «Արտասուքը» գեղարվեստական ֆիլմի աշխատանքները:

«Արտասուքը» ֆիլմի ռեժիսոր Ռեզա Հոսյենաբադին այդ ֆիլմի մասին ԻՌՆԱ-ին տված զրույցում ասաց, որ ֆիլմը նկարվել է Իրանի ու Հայաստանի կինոգործիչների ու դերասանների համագործակցությամբ:

«Արտասուքը» ֆիլմում հանդես են եկել իրանցի դերասաններ Ամիր Մոհամմեդ Զանդը, Մաջիդ Մոշիրին, Բաբաք Նուրին, Ֆարզադ Ֆարզամն ու Ամիր Սահրային, նաև հայաստանցի դերասաններ Անահիտ Կիրակոսյանը, Անի Ղամբարյանն ու Արմենը:

Ռեժիսորն անդրադառնալով «Արտասուքը» ֆիլմի պատմությանն ասաց.«Ֆիլմը պատմում է իրանցի չորս երիտասարդների մասին, որոնք իրենց երազանքների իրականացման համար գաղթում են և ընկնում են Դեյվիդ անունով մի անձ թակարդկը»:

Հոսեյնաբադին ասել է, որ ֆիլմի ամբողջ նկարահանումն իրականացվել է Հայաստանում:

Իրանցի ռեժիսորը նաև տեղեկացրել է իր նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մասին, որը «Ճանապարհ 3000» խորագրով կոմդիա է և պատմում է մի դրամաշորթության մասին: