ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ նշվեց Հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցը:
(last modified Thu, 02 Mar 2017 04:11:56 GMT )
Մարտ 02, 2017 07:41 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ նշվեց Հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցը:

Իսլամի մեծ տիկնոջ՝ Հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցն իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու ներկայությամբ նշվեց Էմամ Խոմեյնու անվան հոսեյնիեում:

Այս սգո հանդիսությանը մասնակցում էին ժողովրդի տարբեր խավերի հազարավոր ներկայացուցիչներ և մի խումբ պատասխանատուներ:

Հազրաթ Ֆաթեմեի նահատակության սգո օրերի արարողությունները տեղի են ունենում փետրվարի 27-ից սկսած մինչև  մարտի 3-ը` Թեհրանի Էմամ Խոմեյնու անվան հոսեյնիեում:

Մարտի 2-ը, լուսնային 1438 թվականի ջամադի-ալ -սանի ամսվա 3-ը, որոշ վկայությունների համաձայն իսլամի մեծապատիվ մարգարե Հազրաթ Մոհամմեդի դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ՝ Էմամ Ալիի կնոջ՝ Հազրաթ Ֆաթեմեի  նահատակության տարելիցն է:

Հազրաթ Ֆաթեմեն որոշ վկայությունների համաձայն նահատակվել է լուսնային հիջրեթի 11-րդ տարվա ջամադի-ալ-ավալ ամսվա 13-ին, իսկ մի շարք այլ վկայությունների համաձայն՝ ջամադի-ալ-սանի ամսվա 3-ին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը Հազրաթ Ֆաթեմե Զահրայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին: 

Պիտակ