Իրանի նախագահը մասնակցել է ծառատունկին
https://parstoday.ir/hy/news/iran-i55960-Իրանի_նախագահը_մասնակցել_է_ծառատունկին
Ծառատունկի օրվա առիթով, ԻԻՀ նախագահը Սաադաբադի համալիրում ծառ է տնկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 08:54 Asia/Tehran
  • Իրանի նախագահը մասնակցել է ծառատունկին

Ծառատունկի օրվա առիթով, ԻԻՀ նախագահը Սաադաբադի համալիրում ծառ է տնկել:

Կիրակի մարտի 5-ին Հասան Ռոհանին կարևորել է շրջակա միջավայրի պաշտպանության օրենքների վերանայման անհրաժեշտությունը: «Ծառատունկը չի սահմանափակվում մարտի 5-ով: Պետք է ուշադրություն դարձնել կենսոլորտին ու կենդանական ու բուսական աշխարհին».հավաստել է Իրանի նախագահը:

Իրանի նախագահի ասածով՝ մարդկային կյանքը պայմանավորված է շրջակա միջավայրով: Կենսոլորտը վնասվելու դեպքում տուժելու են ժողովրդի առաջողությունը, անապահովություն է տարածվելու հասարակական ու անվտանգության ոլորտում:

Իրանի նախագահը նաև կարևորել է ջրային ռեսուրսների, օդի, անտառների ու լճերի նկատմամաբ ուշադրությունը և չորացած լճակների վերակենդանացման անհրաժեշտությունը: