«Իրան-Ադրբեջան հարաբերությունները ընդլայնվում են»․Ռոհանի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Քաղաքական, տարածաշրջանային, միջազգային և մշակութային ոլորտներում ընդլայնվում են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները»:
Կիրակի օրը համատեղ մամլո կոնֆերանսում ԻԻՀ նախագահն ասել է.«Վերջին ամիսների ընթացքում ընդլայնվել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության առևտրական համագործակցությունները»:
Ռոհանին հստակեցրել է.«Աստարա-Աստարա երկաթգծի միացումը մեծ քայլ Հյուսիս-Հարավ տրանզիտ ճանապարհի նախագծի իրագործման ուղղությամբ»:
Կասպից ծովի ռեսուրսների օգտագործման վերաբերյալ, անդրադառնալով եռակողմ (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան) և (Իրան, Ադրբեջան, Թուրքիա) համագործակցություններին, Հասան Ռոհանին ասաց.«Եռակողմ համագործակցությունների ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվել»:
ԻԻՀ նախագահն ասալ է.«Թեհրանը և Բաքուն համոզված են, որ սալաֆիական և վահաբական գաղափարները սպառնում են տարածաշրջանի անվտանգությունը և պետք է պայքար մղել ահաբեկչության դեմ»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցային ճանապարհով:
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Վերջին երեք տարիների ընթացքում իրանական կողմի հետ կայացած հանդիպումները վկայում են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման մասին»:
Իլհամ Ալիևը, շնորհակալություն հայտնելով Իրանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի կապակցությամբ, հավելել է.«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության պահպանման և արդարության հիման վրա, որին միշտ կողմ է եղել Իրանը»: