Իրանի հոգևոր առաջնորդ .«Թշնամին կհրաժարվի գրոհից, եթե թույլի դերում հանդես չգանք»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե ցանկանում եք, թշնամին հրաժարվի գրոհից, ապա թույլի դերում հանդես մի եկեք»:
Երկուշաբթի մարտի 6-ին Դիմադրության մշակույթի ոլորտի գործիչների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամեմենին նշել է.«Պարտադրյալ պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ թշնամին մեզ մոտ թուլություն նկատեց»:
«Եթե ցանկանում եք, որ թշնամին հրաժարվի հարձակման մտքից, ապա ցուցադրեք ձեր ուժը ՝ զերծ մնալով թուլություն դրսևորելուց»:
Նշելով, որ սրբազան պաշտպանությունն Իրանի ժողովրդի համար շնչելու նշանակություն ունի և այն պետք է մշտապես վառ պահել, Նորին Վսեմությունն ավելացրել է.«Սրբազան պաշտպանության հուշերը մեր հարստությունն են»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հավաստմամբ՝ նրանք, ովքեր հակապատերազմական բանաստեղծություններ են գրում և ֆիլմեր են պատրաստում, նման են նրանց, ովքեր արդյունահանում են մի երկրի նավթը և այն ծով են լցնում: