Իրանի արևելքի զարգացումը երկրի համար կարևոր է. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Երկրի արևելքի զարգացումն ազգային անվտանգությանն ու զարգացման գործընթացին հավասարակշռություն փոխանցելու պատճառով մեծ նշանակություն ունի Իրանի կառավարության համար»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի առավոտյան բարեշինական մի քանի նախագծերի բացումը կատարելու և Նահատակի օրվա նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Մաշհադ քաղաք:
Ռոհանին լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է. «Այս այցի շրջանակներում Խորասան Ռազավի նահանգում շահագործման կհանձնվեն մի քանի նախագծեր»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Մաշհադ կատարած իր ուղևորության գլխավոր նպատակը Նահատակի օրվա միջազգային համաժողովին մասնակցելն ու աշխարհի շիաների ութերորդ առաջնորդ Էմամ Ալի Էբն Մուսա-ալ-Ռեզայի դամբարան ուխտագնացությունն է:
ԻԻՀ նախագահի Մաշհադ կատարած ուղևորության ընթացքում շահագործման կհանձնվեն տարբեր բնագավառներոմ բարեշինական ու տնտեսական 9-ը նախագծեր և կմեկնարկեն առողջապահական, արդյունաբերական, մարզական ու գյուղատնտեսական ոլորտներում երկու նախագծեր: