Ռոհանի.«Տարբեր դաշտերում այսօր կամայական մարտեր են տարվում»
https://parstoday.ir/hy/news/iran-i56278-Ռոհանի._Տարբեր_դաշտերում_այսօր_կամայական_մարտեր_են_տարվում
Նշելով, որ ոչ մի զենք չի կարող հաղթել ժողովրդի հավատքին, դիմադրությանն ու միասնությանը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.-«Տարբեր դաշտերում այսօր կամայական մարտեր են տարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 13:52 Asia/Tehran
  • Ռոհանի.«Տարբեր դաշտերում այսօր կամայական մարտեր են տարվում»

Նշելով, որ ոչ մի զենք չի կարող հաղթել ժողովրդի հավատքին, դիմադրությանն ու միասնությանը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.-«Տարբեր դաշտերում այսօր կամայական մարտեր են տարվում»:

Մարտի 8-ին, Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում Նահատակի օրվա և Իսլամական աշխարհի նահատակների մեծարման միջազգային համագումարում, Իրանի նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է .-«Սրբազան պաշտպանության ութ տարիներին իրանցի երիտասարդները հաղթեցին իրենց կամքի շնորհիվ, ինչպես որ մարտի դաշտում Լիբանանի Հեզբոլլահը հաղթեց  Սիոնիստական ռեժիմին»:

«33-օրյա պատերազմի օրերին, Լիբանանի Հեզբոլլահի հավատացյալ երիտասարդներն առանց ռազմական տեխնիկայի կարողացան կանգնել Սիոնիստական մանկասպան, ոճրագործ ու օկուպանդ ռեժիմի դեմ ՝ փշրելով ռեժիմի շինծու էությունը».-ասել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը:

Անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրների կողմից զենք գնելուն, նախագահ Ռոհանին հավաստել է.-«Արդիական զենք ու զինամթերք գնելով հնարավոր չէ երաշխավորել հաղթանակը , որովհետև Եմենի աղքատ ժողովուրդն իր ամուր կամքով ու խորը հավատքով հաղթեց ոտնձգիչներին»:

Իրանի նախագահը հավելել է.-«Այսօր Իրանը հաղթում է ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին և նրա վարձկաններին ՝ ոչ միայն զենքի, այլև ավելի կարևոր գործոնի օգնությամբ: Դա ամուր կամքը, հավատքն ու ժողովրդական միասնականությունն է»:

Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում նահատակի օրվա և Իսլամական աշխարհի նահատակների մեծարման միջազգային համագումարին մասնակցել են հյուրրեր 30 երկրից՝ Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Պակիստանից, Թունիսից, Բոսնիա և Հերցեգովինայից,  Իրանի նահատակների ընտանիքների 300 անդամներ և Խորասան Ռազավի նահանգի 400 քաղաքացիներ: