Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հաջողությամբ փորձարկել է բալիստիկական հրթիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i56420-Իրանի_իսլամական_հեղափոխության_պահակազորը_հաջողությամբ_փորձարկել_է_բալիստիկական_հրթիռը
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկվել է «Հորմոզ 2» բալիստիակական հրթիռը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 10, 2017 11:13 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հաջողությամբ փորձարկել է բալիստիկական հրթիռը

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկվել է «Հորմոզ 2» բալիստիակական հրթիռը:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` հինգշաբթի օրը, հրամանատար Հաջիզադեն ասել է.«Վերջին օրերի ընթացքում պահակազորը հաջողությամբ փորձարկել է ծովային թիրախների համար նախատեսված «Հորմոզ 2» բալիստիակական հրթիռը:

Գեներալ Հաջիզադեն նշել է, որ հրթիռը արձակվել է Օմանի ծովում Մաքրանի ափամերձ տարածքից 250 կմ հեռավորության վրա գտնվող փոքր թիրախի ուղղությամբ և ոչնչացրել այն:

Հորմուզ 2 հրթիռի հեռահարությունը շուրջ 300 կիլոմետր է: