Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Բանիմացների ժողովը «Վելայաթ Ֆաղիհ»-ի իրական պաշտպանն է
https://parstoday.ir/hy/news/iran-i56448-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Բանիմացների_ժողովը_Վելայաթ_Ֆաղիհ_ի_իրական_պաշտպանն_է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Առաջնորդության բանիմացների ժողովի կարևոր առաքելությունը էմամի բացակայության ժամանակ աշխարհի մուսուլմանների առաջնորդի հետ կապված ճշմարտությունների բացահայտումն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 10, 2017 16:12 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Բանիմացների ժողովը «Վելայաթ Ֆաղիհ»-ի իրական պաշտպանն է

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Առաջնորդության բանիմացների ժողովի կարևոր առաքելությունը էմամի բացակայության ժամանակ աշխարհի մուսուլմանների առաջնորդի հետ կապված ճշմարտությունների բացահայտումն է»:

Այաթոլլահ Մոհամմեդ Էմամի Քաշանին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ակնարկելով Առաջնորդության բանիմացների ժողովի  երկրորդ նստաշրջանին և իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Առաջնորդության բանիմացների ժողովի առաքելությունը արդարության, հնարամտության, ծրագրման, թշնամուն ճանաչելու և աշխարհը ճանաչելու ուղղությամբ «Վելայաթ Ֆաղիհ»-ի բացահայտումն ու հայտնաբերումն է»:

«Վելայաթ Վաղիհը վերականգնում է իսլամի իսկական մշակույթը, պայքարում  թշնամու հարձակումների դեմ և կանխում  պասիվությունն ու թշնամու սպառնալիքներին  հանձնվելը»,-հայտարարել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը:

Այաթոլլահ Էմամի Քաշանին նշել է, որ  իսլամի մեծապատիվ մարգարեի գերդաստանի մշակույթը հարգված է մուսուլման ժողովրդի կողմից:  «Այս մշակույթը բացառությամբ Սիոնիստական ռեժիմի հետ համագործակցող որոշ երկրներում, հարգված է իսլամական մյուս հասարակություններում և Իրանը պարծենում է այդ գերդաստանի մշակույթով»:

«Իսլամի մեծապատիվ մարգարեի գերդաստանի մշակույթը տարածվել է աշխարհում և պատճառ է դարձել, որ պաղեստինցները դիմադրեն Սիոնիստական ռեժիմին, եմենցիները՝ Ալե Սաուդին և Իրաքի ժողովուրդը՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին»,-եզրակացրել է Թեհրանի ուրբաթօրյա ժամանակավոր աղոթապետը: