Իրանի գնած Airbus երկրորդ ինքնաթիռը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i56512-Իրանի_գնած_airbus_երկրորդ_ինքնաթիռը_ժամանել_է_Թեհրան
Iran Air պետական ավիափոխադրող ընկերության Ֆրանսիայից գնած Airbus երկրորդ ինքնաթիռը ժամանել է Թեհրան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2017 11:22 Asia/Tehran
  • Իրանի գնած Airbus երկրորդ  ինքնաթիռը ժամանել է Թեհրան

Iran Air պետական ավիափոխադրող ընկերության Ֆրանսիայից գնած Airbus երկրորդ ինքնաթիռը ժամանել է Թեհրան:

Իրանի ռաիդիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Airbus 330-200  ինքնաթիռը տեղավորում է մինչև 238 ուղևոր:

Ինքնաթիռը Իրանին է հանձնվել  մարտի 10-ին` Ֆրանսիայի Թուզուլ քաղաքում:

Airbus  ընկերությունը  մինչև մարտի կեսը ևս երկու ,իսկ ATR ընկերությունը` երեք  ինքնաթիռներով համալրելու են Iran Air  ավիափոխադրող ընկերության  պարկը:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) իրագործման շրջանակներում , Իրանի իսլամական հանրապետության ավիափոխադրող ընկերությանը հաջողվել է Iran Air և Boeing և ATR  ընկերությունների հետ պայմանագիր կնքել տասնյակ ինքնաթիռներ գնելու մասին: 

  Airbus ընկերությունը  Iran Air-ի հետ ստորագրել է 100 , իսկ Boeing ընկերության հետ 80 և ֆրանսիական-իտալական ընկերություն՝ATR -ի  հետ 20  ինքնաթիռներ գնելու մասին  պայմանագրեր: 

Նշենք, որ Իրանի գնած Airbus  A321  առաջին ինքնաթիռը 2017 թվականի հունվարի 11-ին է հանձնվել Իրանին: