Ռոհանին կարևորել է Իրանի զարգացման տեմպերի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i56778-Ռոհանին_կարևորել_է_Իրանի_զարգացման_տեմպերի_պահպանումը
«Իրանի կառավարությունը Սահմանադրության, մեկ առաջնորդի և ընդհանուր իդեալների շրջանակում շարունակում է իր ընթացքը իսլամական Իրանի զարգացման ու առաջադիմության ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 14:07 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրանի զարգացման տեմպերի պահպանումը

«Իրանի կառավարությունը Սահմանադրության, մեկ առաջնորդի և ընդհանուր իդեալների շրջանակում շարունակում է իր ընթացքը իսլամական Իրանի զարգացման ու առաջադիմության ուղղությամբ»:

Երկուշաբթի օրը Իսլամական խորհրդարանի նախագահի և Հուսո ֆրակցիայի անդամների հետ հանդիպման ժամանակ կրոնական ժողովրդավարության և իսլամական համակարգի զարգացմանը ձգտելը բոլորի պարտականությունը համարելով, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի կառավարությունը լավ ձեռքբերումներ է ունեցել տնտեսական տարբեր բաժիններում և դիմադրողական տնտեսության քաղաքականությունների իրագործման շրջանակում»:

«Դիմադրողական տնտեսություն նշանակում է հզորացնել երկրի տնտեսությունը թշնամիների հարձակումների դիմաց»․ասել է Ռոհանին:

Անդրադառնալով երկրի 11.6 տոկոս տնտեսական աճին, Ռոհանին հավաստիացրել է, որ թշնամիները չէին հավատում, որ Իրանի տնտեսական աճը կարող է երկնիշ լինել և դա մեծ  իրադարձություն է:

ԻԻՀ նախագահը նշել է, որ վերջին տվյալներով, 25 առաջատար երկրների շարքում գիտական զարգացման տեմպի առումով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում: