Ռոհանին կարևորել է Իրանի զարգացման տեմպերի պահպանումը
«Իրանի կառավարությունը Սահմանադրության, մեկ առաջնորդի և ընդհանուր իդեալների շրջանակում շարունակում է իր ընթացքը իսլամական Իրանի զարգացման ու առաջադիմության ուղղությամբ»:
Երկուշաբթի օրը Իսլամական խորհրդարանի նախագահի և Հուսո ֆրակցիայի անդամների հետ հանդիպման ժամանակ կրոնական ժողովրդավարության և իսլամական համակարգի զարգացմանը ձգտելը բոլորի պարտականությունը համարելով, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի կառավարությունը լավ ձեռքբերումներ է ունեցել տնտեսական տարբեր բաժիններում և դիմադրողական տնտեսության քաղաքականությունների իրագործման շրջանակում»:
«Դիմադրողական տնտեսություն նշանակում է հզորացնել երկրի տնտեսությունը թշնամիների հարձակումների դիմաց»․ասել է Ռոհանին:
Անդրադառնալով երկրի 11.6 տոկոս տնտեսական աճին, Ռոհանին հավաստիացրել է, որ թշնամիները չէին հավատում, որ Իրանի տնտեսական աճը կարող է երկնիշ լինել և դա մեծ իրադարձություն է:
ԻԻՀ նախագահը նշել է, որ վերջին տվյալներով, 25 առաջատար երկրների շարքում գիտական զարգացման տեմպի առումով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում: