Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ.«Միջագային կազմակերպությունները անտեսում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը»
https://parstoday.ir/hy/news/iran-i57152-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Միջագային_կազմակերպությունները_անտեսում_են_մարդու_իրավունքների_ոտնահարման_դեպքերը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է, որ աշխարհում մուսուլմանների կոտորածի նկատմամբ միջազգային կառույցների լռությունը հարցականի տակ է դրել մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հեղինակությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 17, 2017 13:10 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ.«Միջագային կազմակերպությունները անտեսում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը»

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է, որ աշխարհում մուսուլմանների կոտորածի նկատմամբ միջազգային կառույցների լռությունը հարցականի տակ է դրել մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հեղինակությունը:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի արտգործնախարար՝ Ադել Ալ-Ջոբայրի հակաիրանական անհիմն հայտարարությանը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Այաթոլլահ Մոհամեդ Ալի Մովահեդի Քերմանին ասել է.-«Իրանի կողմից տարածաշրջանում ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորության կապակցությամբ սաուդցիների մեղադրնաքն անհիմն է: Հարկ է նշել, որ այդ երկիրն արդեն  երկու տարի հարձակումներ է իրականացնում  Եմենի վրա, սպանելով եմենցի մանուկներին և բազում ոճրագործություններ են իրականացնելով Եմենում»:

Այաթոլլահ Մովադեդի Քերմանին ընդգծելով որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բռնահարվածներին պաշտպանելու և Ղուրանի ուսմունքների վրա ասել է.-«Փահլավի բռնապետական ռեժիմի ժամանակ Իրանը կախված էր օտարներին, սակայն այսօր Իրանը դարձել է տարածաշրջանային ուժ»: 

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին ամոթալի է համարել մարդու իրավունքների պաշտպանության կապակցությամբ արևմտյան և տարածաշրջանի որոշ արաբական երկրների կողմից հնչեցրած հայատարարություններն ասելով.-«Մարդու իրավունքները ոտնահարող որոշ երկրներ այսօր այնպես են ձևացնում, թե պաշտպանում են մարդու իրավունքները»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն անդրադառնալով առաջիկայում Իրանում անցկացվելիք նախագահական ընտրություններին ասել է.-«Ընտրությունները մեծ փորձ  և Աստվածային ավանդ են Իրանի ժողովրդի համար և նրանք պետք է ընտրեն ամենարժանավոր թեկնածուին»: