ԻԻՀ նախագահը շնորհավորել է հեղափոխության մեծապատիվ առաջնորդին` Նովռուզի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i57420-ԻԻՀ_նախագահը_շնորհավորել_է_հեղափոխության_մեծապատիվ_առաջնորդին_Նովռուզի_կապակցությամբ
ԻԻՀ նախագահն իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է իրանական 1396 թվականի տարեմուտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 04:18 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը շնորհավորել է հեղափոխության մեծապատիվ առաջնորդին` Նովռուզի կապակցությամբ

ԻԻՀ նախագահն իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է իրանական 1396 թվականի տարեմուտը:

Երկուշաբթի օրը՝ նոր տարվա առաջին պահերին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհավորելով իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի նոր տարին  և նրան առողջություն ու երկար կյանք մաղթելով, ասել է. «Ձերդ գերազանցության առաջնորդությամբ ու ցուցումներով, միասնականությամբ ու հավաքական ջանքերով  և դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրումը շարունակվելով, անկասկած իրանական 1396 թվականն Իրանի մեծ ժողովրդի համար առավել  առաջադիմության, ազգային արտադրության առավել ծաղկման ու հատկապես երիտասարդության համար առավել զբաղվածության տարի կլինի»:

Հեռախոսազրույցի ժամանակ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին փոխադարձաբար շնորհավորելով ԻԻՀ նախագահին ու Իրանի ժողովրդի նոր տարին, երկրին ու ժողովրդին ծառայելու ուղղությամբ առավել հաջողություն է մաղթել կառավարությանը:

ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը առանձին հեռախոսազրույց է ունեցել նաև մի շարք բարձրաստիճան հոգևորականների հետ և մշնորհավորելով իրանական 1396 թվականի տարեմուտը , նրանց առողջություն, երկար կյանք ու բարեբեր տարի է մաղթել:

ԻԻՀ նախագահը երեկ նաև առանձին ուղերձներով արեգակնային 1396 թվականի ու Նովռուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է Նովռուզը նշող 11 երկրների ղեկավարներին, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: