ԻԻՀ նախագահը կարևորել է «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի կարգախոսի իրականացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i57522-ԻԻՀ_նախագահը_կարևորել_է_Դիմադրողական_տնտեսության_արտադրության_և_զբաղվածության_տարի_կարգախոսի_իրականացումը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Հարավային Խոռասան նահանգ կատարած այցի ընթացքում կարևորել է «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի կարգախոսի իրականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 13:08 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը կարևորել է «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի կարգախոսի իրականացումը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Հարավային Խոռասան նահանգ կատարած այցի ընթացքում կարևորել է «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի կարգախոսի իրականացումը:

Չորեքշաբթի օրը Հարավային Խոռասան նահանգի կենտրոն Բիրջանդ քաղաքում անդրադառնալով Իրանի իսլամական  հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից իրանական 1396 թվականը «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության տարի»  կոչին, նախագահ  Հասան Ռոհանին ասել է.-«Բոլորը պետք է փորձեն իրականացնել այդ նպատակը»:

Հաղորդման համաձայն՝ Հարավային Խոռասան նահանգ կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահըմասնակցել է 16-րդ արդյունաբերական նախագծերի բացման արարողությանը և մի քանի այլ շինարարական նախագծերի մեկնակին: 

Չորեքշաբթի օրը Հարավային Խոռասան նահանգ կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի ձեռամբ տեղ է ունեցել Դարմյան շրջկենտրոնում «Բաղերան» ցեմենտի գործարանի բացումը: