Թեհրանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i57842-Թեհրանը_վստահելի_գործընկեր_է_Եվրամիության_համար
Եվրամիության կազմավորման 60-ամյակի շեմին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այժմյան ճգնաժամային շրջանում, Եվրամիությունը չի կարող Իրանից ավելի վստահելի գործընկեր ունենալ տարածաշրջանում»:
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Մարտ 26, 2017 13:22 Asia/Tehran
  • Թեհրանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար

Եվրամիության կազմավորման 60-ամյակի շեմին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այժմյան ճգնաժամային շրջանում, Եվրամիությունը չի կարող Իրանից ավելի վստահելի գործընկեր ունենալ տարածաշրջանում»:

Կիրակի օրը, անդրադառնալով Եվրամիության առջև ծառացած մարտահրավերներին, Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանը միշտ ցույց է տվել, որ անկախ պետություն է և հիմնված է իր ժողովրդի կարողությունների, տնտեսության ու առանձնահատուկ մշակույթի վրա»:

Ղասեմին հավաստիացրել է, որ Իրանն ամբողջ կարողությամբ տարածաշրջանում պայքարել է ահաբեկչության, բռնության ու անկայունության գործոնների դեմ և այժմյան ժամանակահատվածում Եվրամիության քաղաքական ու տնտեսական ընտրանին պետք է գիտակցի տարբերությունները և զանազանի անկայունություն ու կայունություն առաջացնող գործոնները:

Նա նշել է, որ միջազգային զարգացումներն ապացուցում են, որ այսօր Եվրոպայի համար թիվ մեկ սպառնալիք են համարվում ահաբեկչությունը, անվտանգության ճգնաժամերը և տարածաշրջանում ու աշխարհում տիրող անկայունությունը:

Նշելով, որ միջուկային համաձայնությամբ բարձրացել է Իրանի միջազգային հեղինակությունը, Ղասեմին ասել է.«ԻԻՀ-ը մեծ պոտենցիալներ ունի Եվրամիության տնտեսական ու անվտանգության կարիքները հոգալու համար»: