Թեհրանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար
Եվրամիության կազմավորման 60-ամյակի շեմին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այժմյան ճգնաժամային շրջանում, Եվրամիությունը չի կարող Իրանից ավելի վստահելի գործընկեր ունենալ տարածաշրջանում»:
Կիրակի օրը, անդրադառնալով Եվրամիության առջև ծառացած մարտահրավերներին, Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանը միշտ ցույց է տվել, որ անկախ պետություն է և հիմնված է իր ժողովրդի կարողությունների, տնտեսության ու առանձնահատուկ մշակույթի վրա»:
Ղասեմին հավաստիացրել է, որ Իրանն ամբողջ կարողությամբ տարածաշրջանում պայքարել է ահաբեկչության, բռնության ու անկայունության գործոնների դեմ և այժմյան ժամանակահատվածում Եվրամիության քաղաքական ու տնտեսական ընտրանին պետք է գիտակցի տարբերությունները և զանազանի անկայունություն ու կայունություն առաջացնող գործոնները:
Նա նշել է, որ միջազգային զարգացումներն ապացուցում են, որ այսօր Եվրոպայի համար թիվ մեկ սպառնալիք են համարվում ահաբեկչությունը, անվտանգության ճգնաժամերը և տարածաշրջանում ու աշխարհում տիրող անկայունությունը:
Նշելով, որ միջուկային համաձայնությամբ բարձրացել է Իրանի միջազգային հեղինակությունը, Ղասեմին ասել է.«ԻԻՀ-ը մեծ պոտենցիալներ ունի Եվրամիության տնտեսական ու անվտանգության կարիքները հոգալու համար»: