Ղասեմի. Թուրքիան ուրիշներին մեղադրելով նպատակ ունի պատճառաբանել իր միջամտությունները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասաց. «Թուրքիան ուրիշներին մեղադրելով և կրկնելով իր անհիմն հավակնությունները պատճառաբանում է հարևանների հանդեպ որդեգրած իր միջամտողական ու տարածամոլական քաղաքականությունները»:
Բահրամ Ղասեմին մերժելով Թուրքիայի նախագահի Ստամբուլում ԻԻՀ-ի դեմ կատարած անընդունելի և անտրամաբանական արտահայտություններն, ասաց. «Դժբախտաբար հարևաններին ուղղված Թուրքիայի իշխանությունների անհիմն, միջամտողական ու բարդություն առաջացնող արտահայտությունները շարունակվում են և նրանք ուրիշներին մեղադրելով ու կրկնելով անհիմն հավակնություններ ջանք են գործադրում պատճառաբանել հարևանների հանդեպ իրենց միջամտողական ու անտրամաբանական քաղաքականությունները»:
Ղասեմին ակնարկելով Թուրքիայի փոխվարչապետի անիմաստ ու սխալ արտահայտություններին այն մասին, թե Իրանում ներկա երեք միլիոն արտասահմանցի միգրանտների հոսքն ուղղվելու է դեպի Թուրքիա և ապա Եվրոպա, մերժեց այդ տարօրինակ հավակնությունը և ընդգծեց. «Իրանն ավելի քան 30 տարի է ինչ հյուրընկալում է հարևան երկրների էմիգրանտներին և Թուրքիան պիտի դասեր առնի Իրանից, որը ավելի քան երեք տասնամյակ էմիգրանտներ ընդունելով, երբևե այդ մարդկային ու հումանիտարական հարցը հօգուտ քաղաքական նպատակների չի չարաշահել որևէ այլ երկրի դեմ»:
«ԻԻՀ-ն հարևանների ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը ժողովուրդների ու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման լավագույն այլընտրանքն է համարում և հավատացած է, որ ուրիշներին մեղադրանքներ ուղղելու փոխարեն հարևանների հետ կառուցողական երկխոսությունը նրանց հետ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման լավագույն միջոցն է»,-եզրափակեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: