Ռոհանի. Իրանի տնտեսությունը առավել դիմդրողական է դառնում
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ արտահանումային թիրախ համարվող երկրների քանակի հավելումն Իրանի տնտեսությունն առավել դիմադրողական դառնալու ապացույցն է: «Պետք է միաժամանակ հավելում կրի Իրանի արտահանումային թիրախ համարվող երկրների ու նաև ապրանքների քանակը»:
Կիրակի օրը, իրանական 1396 թվականի կառավարության առաջին նիստում, Ռոհանին Իրանի բոլոր ուժերին, կառույցներին ու զինված ուժերին դիմադրողական տնտեսության նպատակների առավել իրագործմանը սատարելու կոչ է արել: . «Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից հայտարարված «Դիմադրողական տնտեսություն-արտադրություն և զբաղվածություն» կարգախոսի իրագործումը միայն բոլորի համագործակցությամբ է իրականություն դառնալու». ասել է նա:
Ռոհանին հավելել է. «Վերջին 25 տարիների ընթացքում երկնիշ տնտեսական աճի, միանիշ ինֆլյացիայի ու նաև 1395 թվականի ընթացքում 700 հազար աշխատատեղերի ստեղծումն աննախադեպ է համարվում»:
«Նավթից ունեցած կախվածության կրճատմամբ, Իրանի առևտրական հաշվեկշիռը դրական է դարձել և դա ապացուցում է, որ երկիրն ընթանում է ինքնաբավության ու տնտեսությունը դիմադրող դառնալու ուղղությամբ»,-հայտարարել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն ասել է. «ԻԻՀ ԱԳ և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունները կայուն դիվանագիտության միջոցով փորձում են ընդլայնել աշխարհի տարբեր երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունները»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ընդգծել է. «Զինված ուժերի ամբողջ կարողության ու պոտենցիալի օգտագործումը շինարարության ու Իրանի տնտեսության ծաղկման ուղղությամբ կառուցողական փոփոխություն է առաջացնելու»: