Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա
Հասան Ռոհանիի Մոսկվա կատարած այցի շրջանակում, Իրանի իսլամական հանրապետության նախագահը և Ռուսաստանի պետայրերը զրուցելու են երկկողմ համագործակցությունների ընդլայնման հեռանկարների, ներդրումային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացման զարգացումների շուրջ:
Ինչպես տեղեկացրել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը , ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին մարտի 27-ին մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի ընթացքում, Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանիի և ՌԴ վարչապետ ՝ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ընթացքում քննարկվելու է Իրան- ԵԱՏՄ առևտրային ռեժիմի հարցը:
2016 թվականի դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և ՀՀ նախագահները համաձայնության եկան Իրանի և մի քանի այլ երկրների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցով բանակցություններ սկսելու շուրջ:
ԻԻՀ-ի և ՌԴ-ի նախագահներ ՝ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են Իրանի նախագահի մոսկովյան այցի երկրորդ օրվա ընթացքում, որը լինելու է ԻԻՀ նախագահի պաշտոնավարման շրջանում Պուտինի հետ 9-րդ հանդիպումը:
Երկու երկրի նախագահների հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվելու տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակում երկկողմ համագործակցություններին առնչվող հարցերի շուրջ: Բանակցությունների ավարտին Մոսկվայում ստորագրվելու են համագործակցության փաստաթղթեր: