Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/iran-i57874-Իրանի_նախագահը_մեկնել_է_Մոսկվա
Հասան Ռոհանիի Մոսկվա կատարած այցի շրջանակում, Իրանի իսլամական հանրապետության նախագահը և Ռուսաստանի պետայրերը զրուցելու են երկկողմ համագործակցությունների ընդլայնման հեռանկարների, ներդրումային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացման զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2017 07:37 Asia/Tehran
  • Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա

Հասան Ռոհանիի Մոսկվա կատարած այցի շրջանակում, Իրանի իսլամական հանրապետության նախագահը և Ռուսաստանի պետայրերը զրուցելու են երկկողմ համագործակցությունների ընդլայնման հեռանկարների, ներդրումային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացման զարգացումների շուրջ:

Ինչպես տեղեկացրել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը , ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին մարտի 27-ին մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի ընթացքում, Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանիի և  ՌԴ վարչապետ ՝ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ընթացքում քննարկվելու է Իրան- ԵԱՏՄ առևտրային ռեժիմի հարցը:

2016 թվականի դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և ՀՀ նախագահները համաձայնության եկան Իրանի և մի քանի այլ երկրների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցով բանակցություններ սկսելու շուրջ:

ԻԻՀ-ի և ՌԴ-ի նախագահներ ՝ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են Իրանի նախագահի մոսկովյան այցի երկրորդ օրվա ընթացքում, որը լինելու է ԻԻՀ նախագահի պաշտոնավարման շրջանում Պուտինի հետ 9-րդ հանդիպումը:

Երկու երկրի նախագահների հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվելու տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակում երկկողմ համագործակցություններին առնչվող հարցերի շուրջ: Բանակցությունների ավարտին Մոսկվայում ստորագրվելու են համագործակցության փաստաթղթեր: