Ռոհանի.«Իրան-Ռուսաստան հարաբերությունները տարածաշրջանի օգտին է»
https://parstoday.ir/hy/news/iran-i57896-Ռոհանի._Իրան_Ռուսաստան_հարաբերությունները_տարածաշրջանի_օգտին_է
Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով Ռուսաստան ուղևորված ԻԻՀ նախագահը ժամանելով Մոսկվայի օդանավակայան դիմավորվեց Ռուսաստանի փոխարտգործ նախարարի, Մոսկվայում Իրանի դեսպանի և Թեհրանում Ռուսաստանի դեսպանի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2017 13:40 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրան-Ռուսաստան հարաբերությունները տարածաշրջանի օգտին է»

Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով Ռուսաստան ուղևորված ԻԻՀ նախագահը ժամանելով Մոսկվայի օդանավակայան դիմավորվեց Ռուսաստանի փոխարտգործ նախարարի, Մոսկվայում Իրանի դեսպանի և Թեհրանում Ռուսաստանի դեսպանի կողմից:

Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները երկու երկրի ժողովուրդների և տարածաշրջանի օգտին բնութագրելով, ԻԻՀ նախագահն ասել է.«Այս հարաբերությունները ոչ մի երրորդ երկրի դեմ ուղղված չեն»:

Երկուշաբթի օրը, Թեհրանում, նախքան Ռուսաստան ուղևորվելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից և ութամյա սրբազան պաշտպանության շրջանից հետո, նոր փուլ են թևակոխել Իրան-Ռուսաստան հարաբերությունները և այսօր էլ երկու երկիրը երկկողմ ու միջազգային առումով լավ հարաբերություններ են ծավալում»:

Բուշեհրի ատոմակայանի կառուցումը Իրան-Ռուսաստան համագործակցության խորհրդանիշը ներկայացնելով, Ռոհանին ասել է.«Համատեղ գործունեության համապարփակ ծրագրի շրջանակում երկու երկրի համագործակցությունները ևս վկայում են լավ հարաբերությունների մասին»:

Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ահաբեկչության դեմ պայքարը Թեհրանի ու Մոսկվայի ընդհանրություններից բնութագրելով, նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը համոզված են, որ ահաբեկչությունը չպետք է միջոց ծառայեցնել տարածաշրջանային նպատակների իրագործման համար: Այդ ուղղությամբ Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են Սիրիայի հարցով, պայքար են մղում ահաբեկչության դեմ և ջձգտում են կայունություն հաստատել Միջին Արևելքում: