ԱՄՆ-ը խոստովանել է, որ ՀԳՀԾ-ից հետո Իրանի կարողականությունները մեծացել են
https://parstoday.ir/hy/news/iran-i57930-ԱՄՆ_ը_խոստովանել_է_որ_ՀԳՀԾ_ից_հետո_Իրանի_կարողականությունները_մեծացել_են
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հանգեցրել է Իրանի կարողությունների զարգացմանy և դժվարացրել է այդ երկրի դեմ կրկին շրջափակումներ կիրառելը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2017 07:24 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ ՀԳՀԾ-ից հետո Իրանի կարողականությունները մեծացել են

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հանգեցրել է Իրանի կարողությունների զարգացմանy և դժվարացրել է այդ երկրի դեմ կրկին շրջափակումներ կիրառելը»:

Երկուշաբթի օրը, ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի (AIPAC) տարեկան համագումարում ունեցած ելույթում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել է.«Կարելի է մի երկրի դեմ շրջափակումներ կիրառել: Սակայն չեղարկվելուց հետո հեշտ չի լինելու  դրանց կրկին կիրառումը»: Այդ մասին հաղորդել է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով AIPAC-ի կայքէջը:

Նիկի Հեյլին նշել է, որ Թեհրանի հետ կայացած համաձայնությունը հանգեցրել է Իրանի և Ռուսաստանի կարողականությունների մեծացմանը և ԻԻՀ-ին վստահություն է տվել իր նպատակների իրագործման համար:

Քննադատելով ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի դեմ ձևավորված մթնոլորտը, այդ կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է.«Չպետք է թույլ տալ, որ Անվտանգության խորհրդում կրկին վավերացվեն բանաձևեր` Իսրայելում քաղաքատիպ ավանների կառուցման դադարեցման մասի»:

Երուսաղեմը զավթիչ ռեժիմի հետ ԱՄՆ-ի կառավարության և Կոնգրեսի հարաբերություններն ամրապնդելու նպատակով, Վաշինգհտոնում կայանում է ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի տարեկան համագումարը: