Ռոհանի. Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն իրենց առևտրաշրջանառությունը բարձրացնել 10 միլիարդ դոլարի
https://parstoday.ir/hy/news/iran-i57984-Ռոհանի._Իրանն_ու_Ռուսաստանը_նպատակ_ունեն_իրենց_առևտրաշրջանառությունը_բարձրացնել_10_միլիարդ_դոլարի
ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր Մոսկվայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն իրենց տարեկան առևտրաշրջանառությունը բարձրացնել 10 միլիարդ դոլարի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 00:45 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն իրենց առևտրաշրջանառությունը բարձրացնել 10 միլիարդ դոլարի

ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր Մոսկվայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն իրենց տարեկան առևտրաշրջանառությունը բարձրացնել 10 միլիարդ դոլարի»:

Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների առավել ամրապնդումը բխում է երկու երկրների և տարածաշրջանի ժողովուրդների շահերից: Անդրադառնալով վերջին երեք տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունների աճող ընթացքին, նա հավելել է. «Այս այցի ընթացքում նկատի առնելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, մի քանի միլիարդ դոլար արժողությամբ նախագծերի իրագործման շուրջ համաձայնություն է կայացել»:

Վիճակագրական տվյալների համաձայն` Իրանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2016 թվականին 2015 թվականի համեմատությամբ 70 տոկոս աճ արձանագրելով, հասել է շուրջ երկու միլիարդ 200 միլիոն դոլարի:

ԻԻՀ նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով երկուշաբթի երեկոյան մեկնել է Մոսկվա: Երեքշաբթի օրը կայացել է երկու երկրի ղեկավարների հանդիպումը:

Ռոհանին երկուշաբթի հանդիպել է ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևին, իսկ երեքշաբթի օրը, Մոսկվայի պետական համալսարանի պատվո դոկտորի կոչումը ստանալուց հետո, ելույթ է ունեցել տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի շուրջ:

Այցի ընթացքում  Ռոհանին հարգանք է մատուցել Կրեմլի պալատի մերձակայքում գտնվող Ալեքսանդրովի այգու Անհայտ զինվորի հուշարձանին: