Իրանի դեմ ԻԼԻՊ-ի ծիծաղելի սպառնալիքն անարձագանք չի մնացել
https://parstoday.ir/hy/news/iran-i58040-Իրանի_դեմ_ԻԼԻՊ_ի_ծիծաղելի_սպառնալիքն_անարձագանք_չի_մնացել
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղարը հակազդելով Իրանի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին տեսագրված ուղերձին, հայտարարել է. «Իրանի դեմ ամենափոքր սպառնալիքի դեպքում ԻԼԻՊ-ը կպատժվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2017 03:07 Asia/Tehran
  • Իրանի դեմ ԻԼԻՊ-ի ծիծաղելի սպառնալիքն անարձագանք չի մնացել

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղարը հակազդելով Իրանի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին տեսագրված ուղերձին, հայտարարել է. «Իրանի դեմ ամենափոքր սպառնալիքի դեպքում ԻԼԻՊ-ը կպատժվի»:

Մոհսեն Ռեզային չորեքշաբթի օրն իր Ինստագրամի էջում գրել է. «Եթե Իրաքի Մոսուլից ու Սիրիայի Հալեպ նահանգից փախնող ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Իրանում կամ արտասահմանում Իրանի շահերի դեմ նվազագույն քայլին դիմի, աշխարհի որ կետում էլ որ լինի, կպատժվի»:

«ԻԼԻՊ ահաբեկչական խումբն այն օրը կընկնի, ինչն անգամներ ավելի ծանր կլինի Մոսուլում ու Հալեպում այդ խմբի կրած պարտություններից»,-ընդգծել է Ռեզային:

Իրաքի Մոսուլում ու Սիրիայի Ռաքքայում գտնվող իր երկու հենակետերի անկման սեմին ԻԼԻՊ ահաբեկչական խումբը պարսկերեն լեզվով տեսագրված ուղերձ հրապարակելով Իրանին սպառնացել է ահաբեկչական հարձակումներով:

Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հովանավորում են Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն ու Իսրայելը: