Ռոհանի. Աշխատատեղեր ստեղծող նախագծերի բացումն Իրանի կառավարության գերակայությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i58060-Ռոհանի._Աշխատատեղեր_ստեղծող_նախագծերի_բացումն_Իրանի_կառավարության_գերակայությունն_է
ԻԻՀ նախագահն ասել է. «Նկատի առնելով իրանական ընթացիկ տարին իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից «Դիմադրողական տնտեսություն, արտադրություն ու զբաղվածություն» կոչվելուն, աշխատատեղեր ստեղծող նախագծերի բացումն Իրանի կառավարության ծրագրերի գերակայությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2017 08:44 Asia/Tehran
  • Ռոհանի. Աշխատատեղեր ստեղծող նախագծերի բացումն Իրանի կառավարության  գերակայությունն է

ԻԻՀ նախագահն ասել է. «Նկատի առնելով իրանական ընթացիկ տարին իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից «Դիմադրողական տնտեսություն, արտադրություն ու զբաղվածություն» կոչվելուն, աշխատատեղեր ստեղծող նախագծերի բացումն Իրանի կառավարության ծրագրերի գերակայությունն է»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Իրանի հյուսիսային Գիլան նահանգ ժամանելիս բացատրելով նահանգային այդ այցի նպատակներն, ասել է. «Այս այցի ընթացքում իրագործվելու են Գիլան նահանգի բնակիչներին տրված խոստումները»:

Անդրադառնալով Գիլան նահանգում 17 բարեշինական նախագծերի բացմանը, Ռոհանին նշել է. «Այս նախագծերի շահագործման հանձնվելով 3600 երիտասարդների համար աշխատատեղեր կստեղծվեն»:

Ռոհանին Ռաշտ-Աստարա երկաթգծի նախագիծը Գիլան նահանգի կարևոր նախագծերից է  համարել և հավելել է. «Այս նախագծի շահագործմամբ, Իրանի ընդհանուր երկաթգիծը հարավում գտնվող Բանդար Աբբասից կմիացնի Մոսկվային և հնարավոր կլինի այդ միջոցով փոխադրել Հնդկական թերակղզում արտադրված ապրանքները»: