Իրանը ցավակցել է Կոլոմբիայում ու Ինդոնեզիայում սողանքի զոհերի հարազատներին
Ապրիլ 03, 2017 07:40 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցել է Կոլոմբիայում ու Ինդոնեզիայում սողանքի զոհերի հարազատներին:
Ուրբաթ գիշեր և շաբաթ օրը Կոլոմբիայի հարավ-արևմտյան Փոթոմայո նահանգի կենտրոն Մոկոայում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքով ավերվեցին բազմաթիվ տներ, զոհվեց 254 մարդ և վիրավորվեցին հարյուրավոր ուրիշներ:
Կոլոմբիայի բանակի տարածած հայտարարության համաձայն` դեպքի հետևանքով 254 մարդ՝ զոհվել, 400 մարդ՝ վիրավորվել, ևս 200 հոգի անհետ կորած է:
Ուրբաթ գիշեր հորդառատ անձրևների հետևանքով Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Արևելյան Ջավա նահանգում ևս սողանքի հետևանքով վիրավորվել են 38 քաղաքացիներ:
Պիտակ