Ռոհանի.«Արտաքին ճնշումների դիմաց անխոցելիությունը, դիմադրողական տնտեսության նպատակներից է»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Արտաքին ճնշումների դիմաց անխոցելիության պահպանումը դիմադրողական տնտեսության նպատակներից է»:
Ապրիլի 3-ին Իրանի համակարգի մի խումբ գործարարների ու կառավարիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին ասել է.«Արտադրությունը աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի սկիզբ է հանդիսանում»:
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Իրանի նպատակն էր պատռել պարտադրյալ ու բռնի շրջափակումների շղթան,որն արդեն իրականացել է»․հավելել է նա:
Անդրադառնալով Իրանում կայանալիք առաջիկա երկու կարևոր ընտրություններին, նախագահ Ռոհանին նշել է.«Ընտրությունները հանդիսանում են հանրապետականության ու ժողովրդավարության բանալին և լեգիտիմության հիմքը»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը ապավինում է ժողովրդի ձայներին ու ընտրություններին և ժողովրդի ու երկրի երկարատև նպատակներն այս ճանապարհով կիրականանան»:
Նշելով ,որ առաջիկա ընտրություններին ժողովրդի մասնակցությունը կխթանի Իրանի դիրքի ամրապնդմանը միջազգային բեմում, նախագահ Ռոհանին ասել է.«Հակառակ որոշ երկրների, Իրանում ընտրությունների ժամանակ մեծ աշխուժություն է տիրում: Ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունենում երկրում անցկացվող ընտրություններին:
Իրանում 12-րդ նախագահական և քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: