Իրանի ՆԳՆ.«Պատրաստ ենք ապահով ընտրությունների անցկացմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i58294-Իրանի_ՆԳՆ._Պատրաստ_ենք_ապահով_ընտրությունների_անցկացմանը
Իրանի ՆԳ նախարարն ասել է.«Նախարարությունը պատրաստ է օրինական, արդար ու անվտանգ ընտրությունների անցկացմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2017 18:30 Asia/Tehran
  • Իրանի ՆԳՆ.«Պատրաստ ենք  ապահով ընտրությունների անցկացմանը»

Իրանի ՆԳ նախարարն ասել է.«Նախարարությունը պատրաստ է օրինական, արդար ու անվտանգ ընտրությունների անցկացմանը»:

Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին երկուշաբթի օրը նշել է.«Իրանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստ է 2017 թվականի մայիսի 19-ին նախագահական ընտրությունների և քաղաքային ու գյուղական  իսլամական խորհուրդների ընտրությունների անցկացմանը և համագործակցում է Սահմանադրության պահապան խորհրդի և Իսլամական խորհրդարանի հետ»:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի ձեռքբերումներին, Ռահմանի Ֆազլին հստակեցրել է.«Չնայած տարածաշրջանի անապահով պայմաններին և թշնամիների միջամտություններին ու սադրանքներին, Իրանը՝ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցուցումներով և երկրի ռազմական ու անվտանգության  ուժերի և  իրավապահների ջանքերով  ցանկալի պայմաններում  է  գտնվում»:

Նշելով, որ անցած տարի Իրանի տնտեսության ոլորտում միանիշ գնաճը և ավելի քան 8 տոկոսանոց  տնտեսական աճը մեծ քայլ  է եղել, Իրանի ՆԳ նախարարը հավելել է.«Աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական լճացումից դուրս գալուն ուղղված դիմադրողական տնտեսության իրագործումը Իրանի ՆԳ նախարարության նպատակներից է»: