Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը Սիրիայի դեմ
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«ԱՄՆ-ը և ահաբեկիչներին հովոնավորող տարածաշրջանային ուժերը սպառազինություն և քիմիական նյութեր են տրամադրել ահաբեկիչներին»:
Այաթոլլահ Մոհամմեդ Էմամի Քաշանին դատապարտելով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ այսօր վաղ առավոտյան իրականացված հրթիռային հարձակումն ասել է.«Ահաբեկիչներին հովանավորող երկրները Սիրիային մեղադրում են քիմիական սպառազինության օգտագործման մեջ»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերած ֆինանսական և սպառազինական օգնություններին, Այաթոլլահ Էմամի Քաշանին ասել է.-«Ահաբեկչական խմբերի հովանավորները քիմիական նյութեր են տրամադրել նրանց»:
Անդրադառնալով 2017 թ. մայիսի 19-ին Իրանում անցկացվելիք նախագահական և իսլամական խորհրդների ընտրություններին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Ընտրությունների օրը Իրանի ժողովուրդը միասնությամբ կմասնակցի քվեարկությանը»:
Նշելով, որ իսլամական Հեղափոխության կողմից իրանական 1396 թվականը «Դիմադրողական տնտեսության, զբաղվածության և արտադրության» տարի անվանելն Իրանի ժողովրդի անկախության և ինքնավստահության ապացույցն է, Այաթոլլահ Էմամի Քաշանին հավելել է.-«Միայն դիմադրողական տնտեսության որդեգրմամբ հնարավոր է լուծել Իրանի ներկայիս տնտեսական խնդիրները»: