ԻԻՀ նախագահ.«Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ահաբեկիչների պարտությունը փոխհատուցելու քայլ էր»
https://parstoday.ir/hy/news/iran-i58934-ԻԻՀ_նախագահ._Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հարձակումը_ահաբեկիչների_պարտությունը_փոխհատուցելու_քայլ_էր
Դատապարտելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը, ԻԻՀ նախագահն ասել է.«Այս հարձակումը տեղի ունեցավ Սիրիայում ահաբեկիչների պարտությունը փոխհատուցելու և այդ երկրում նրանց ոճրագործությունները խրախուսելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 13:02 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ահաբեկիչների պարտությունը փոխհատուցելու քայլ էր»

Դատապարտելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը, ԻԻՀ նախագահն ասել է.«Այս հարձակումը տեղի ունեցավ Սիրիայում ահաբեկիչների պարտությունը փոխհատուցելու և այդ երկրում նրանց ոճրագործությունները խրախուսելու նպատակով»:

Այսօր տեղացի ու արտասահմանցի լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսում, նշելով, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը դեմ է միջազգային իրավունքներին,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Այս հարձակումը վնասեց Սիրիայի խաղաղության հարցով բանակցություններին և գոտեպնդեց ահաբեկչական խմբավորումներին»:

ԻԻՀ նախագահն ասել է.«Եթե անկողմնակալ  երկրների մասնակցությամբ միջազգային փաստահավաք  մարմին ստեղծվի քննելու համար  Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը, և արդյունքում պարզվի, որ ահաբեկիչներն են քիմիական զենք օգտագործել, ԱՄՆ-ն ինչ պատասխան է տալու միջազգային հանրությանը»:

Ռոհանին նաև Սիրիայի ապագայի մասին ասել է.«Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծում ունի և այդ երկրի ճակատագիրը կտնօրինի նրա սեփական ժողովուրդը»:

Նշելով, որ Իրանը քիմիական զենքի գլխավոր զոհերից է, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իրանը դատապարտում է ցանկացած խմբի կամ անձի կողմից քիմիական զենքի օգտագործումը և համոզված է, որ չպետք է քիմիական զենք կիրառել»: