Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների թեկնածուների պաշտոնական գրանցումը
Երեքշաբթի օրը, Թեհրանում սկսվել է նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների պաշտոնական գրանցումը:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի, ապրիլի 11-ին, ներքին գործերի նախարարության շենքում սկսվել է նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների գրանցումը և հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև ապրիլի 15-ը:
Իրանի Սահմանադրության և նախագահական ընտրությունների օրենքի համաձայն, ընտրությունների թեկնածության նախապայմաններն են՝ իրանցի լինելը, Իրանի հպատակությունը, վարչական գործունեության անցյալ ունենալը, բարի համբավ ունենալը, բարեպաշտ և հավատացյալ լինելը, ԻԻՀ սկզբունքներին հավատալը և երկրի պաշտոնական կրոնի ու դավանանքի հետևորդ լինելը:
2017 թ. մայիսի 19-ին Իրանում կայանալու են նախագահական 12-րդ գումարման և գյուղերի ու քաղաքային խորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները: