Բահրամ Ղասեմի.«Մարդու իրավունքների հարցով Եվրամիության երկակի մոտեցումներն անընդունելի են»
https://parstoday.ir/hy/news/iran-i59130-Բահրամ_Ղասեմի._Մարդու_իրավունքների_հարցով_Եվրամիության_երկակի_մոտեցումներն_անընդունելի_են
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Եվրամիության կողմից Իրանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ընդունված որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 12:54 Asia/Tehran
  • Բահրամ Ղասեմի.«Մարդու իրավունքների հարցով Եվրամիության երկակի մոտեցումներն անընդունելի են»

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Եվրամիության կողմից Իրանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ընդունված որոշումը:

Ղասեմին ասել է.-«Մարդու իրավունքների հարցով Եվրամիության քաղաքական երկակի դիրքորոշումները ձախողել են»:

Հատկանշական է, որ երեքշաբթի օրը Եվրամիությունը Մարդու իրավունքների հարցով նոր շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ:

Բահրամ Ղասեմին ասել է.«Եվրամիությունը այդ քայլերով ապացուցել է որ ճիշտ պատկերացում չունի Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ և քաղաքական դիրքորոշումներով անտեսում է Իրանի կրոնական ժողովրդավարության համակարգում քաղաքացիական իրավունքների իրականությունը»:

Ղասեմին հավելել է.-«Իսլամական զարգացած սկզբունքների և Իրանի սահմանդրության շրջանակում Իրանը կշարունակի քաղաքացիական իրավունքների պաշտպանության և զարգացման գործը»:

Եվրամիությունը այն պայմաններում է Իրանի դեմ շրջափակումներ սահմանել, երբ եվրոպական շատ երկրներում տարածվել է ռասիզմը և ոտնահարվում է էմիգրանտների և փոքրամասնությունների մարդու իրավունքները: