Մինչև երկրորդ օրվա ավարտը 287 թեկնածուներ արձանագրվեցին Իրանի նախագահական ընտրությունների համար
Իրանի ընտրությունների շտաբի քարտուղարը տեղեկացրեց, որ մինչև թեկնածուների գրանցման ժամկետի երկրորդ օրվա ավարտը 287 հոգի իր թեկնածությունն է ներկայացրել Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների համար:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Իրանի ընտրությունների շտաբի քարտուղար Ալի Փուր Ալի Մոթլաղը չորեքշաբթի օրն ասել է, որ մինչև թեկնածուների արձանագրման ժամկետի երկրորդ օրվա ավարտը 287 թեկնածուներ ներկայացրել են պահանջած փաստաթղթերը, որոնցից 13-ը կանայք են:
ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Ահմադինեժադի նախկին տեղակալ Համիդ Բաղային, Իրանի Նահատակների և անձնուրացների հարցերի հիմնարկի նախկին տնօրեն Մասըուդ Զառիբաֆանը և Իրանի իսլամական խորհրդարանում Սահմանադրության 90-րդ հոդածի հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Ալի Փուր Ալի Մոխթարը երկրորդ օրվա ընթացքում իրենց թեկնածությունը ներկայացրած հայտնի դեմքերից էին:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի թեկնածուների արձանագրությունը երեքշաբթի օրը Իրանի ՆԳ նախարարի հրամանով սկսվեց Թեհրանում գտնվող ընտրությունների շտաբում և տևելու է մինչև հառաջիկա շաբաթ օրը:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի և 10-րդ նստաշրջանի խորհրդարանի առաջին միջնստաշրջանային ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան մայիսի 19-ին: