ԻԻՀ արտգործնախարարը կմեկնի Միջինա Ասիայի երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i59474-ԻԻՀ_արտգործնախարարը_կմեկնի_Միջինա_Ասիայի_երկրներ
ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գլխավորելով քաղաքական և տնտեսական պատվիրակություն կիրակի երեկոյան ուղևորվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 16, 2017 18:49 Asia/Tehran
  • ԻԻՀ արտգործնախարարը կմեկնի Միջինա Ասիայի երկրներ

ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գլխավորելով քաղաքական և տնտեսական պատվիրակություն կիրակի երեկոյան ուղևորվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ:

Թուրքմենստանի, Ղրղզստանի և Վրաստանի արտգործնախարարների հրավերով Մոհամեդ Ջավադ Զարիֆը կմեկնի այդ երկրներ: 

Թուրքմենստանից հետո ԻԻՀ ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան և հետո Ղրղզստան:

Իրանական շուրջ 30 տնտեսական և արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ և բանկերի տնօրեններ կուղեկցեն ԻԻՀ ԱԳ նախարարին: 

Նախատեսված է, որ Իրանի քաղաքական և տնտեսական պատվիրակությունները բանակցեն երեք երկրների առևտրական և տնտեսական գործարարների հետ:

ԻԻՀ արտգործնախարարը նաև կմասնակցի այդ երկրների հետ Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին: