Վրաստանը՝ Զարիֆի տարածաշրջանային ուղևորության երկրորդ հանգրվանը
https://parstoday.ir/hy/news/iran-i59590-Վրաստանը_Զարիֆի_տարածաշրջանային_ուղևորության_երկրորդ_հանգրվանը
ԻԻՀ ԱԳ նախարարը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ ժամանեց Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 18, 2017 07:35 Asia/Tehran
  • Վրաստանը՝ Զարիֆի տարածաշրջանային ուղևորության երկրորդ հանգրվանը

ԻԻՀ ԱԳ նախարարը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ ժամանեց Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուրքմենստան կատարած  այցի ընթացքում բանակցել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում` նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի հետ, մասնակցել է տնտեսական համատեղ համաժողովին ու նաև հանդես եկել բանախոսությամբ: Այցի ավաչտին, շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, Զարիֆը ժամանել է Վրաստան:

Մշակված ծրագրի համաձայն` այցի շրջանակներում Զարիֆը հանդիպելու է Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի շրջանակներում նաև ուղևորվելու է Ղրղզստան:

ԻԻՀ ԱԳ նախարարն իր պաշտոնակիցների հրավերով և խորհրդային երեք նախկին հանրապետությունների անկախության 25-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով է Միջին Ասիա և Կովկաս ուղևորվել:

ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանային ուղևորության առաջին փուլում կիրակի օրը ժամանեց Աշխաբադ:

Զարիֆն ու Բերդի Մոհամմեդովը հանդիպման ժամանակ զրուցել են երկու երկրի հարաբերությունների ընդլայնման շուրջ: