Նախընտրական աշխուժությունը Իրանում
Իրանի ժողովուրդը աշխույժ կերպով կմասնակցի առաջիկա ընտրություններին: Շուրջ մեկ ամիս է մնացել Իրանում կայանալիք ընտրություններին: Մայիսի 19-ին Իրանում տեղի է ունենալու նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները:
Արդեն օրինական քայլեր են ձեռնարկվել ընտրությունների կայացման համար և ամեն ինչ վկայում է այն մասին, որ աշխույժ ընտրություններ է անցկացվելու Իրանում: Իհարկե դեռ պաշտոնապես չի մեկնարկվել ընտրական քարոզարշավը, քանի որ ընթացքի մեջ է նախագահության թեկնածուների իրավասության քննարկումը Պահապան խորհրդի կողմից: Թեկնածուների իրավասության քննարկման աշխատանքը 5-10 օր է տվում, որից հետո կհայտարարվի վերջնական թեկնածուների անվանացանկը:
Պահապան խորհրդի նման կառույցեր նաև կան այլ երկրներում: Նրանցից որոշները աշխատում են սահամանդրության դատարանի կամ պառլամենտի հանձնառությունների շրջանակում:
Սակայն այն, ինչը որ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել, Իրանում տիրող ընտրական աշխուժությունն է, ինչը օրինակելի երևույթ է համարվում վերլուծաբաների տեսակետից:
Իրականում ընտրական կենսունակությունը ԶԼՄ-ների քննարկման թեժ առարկան է, որոնք հետևում են Իրանի ընտրական գործընթացներին: Չնայած որոշ ԶԼՄ-ների ու վերլուծաբանների կողմից արծարծված խնդիրներին, Իրանում ընտրությունների արդյունքները կապված չեն մասնակցող քաղաքական խմբերի տրամադրությունից ինչպիսին են պահպանողական կամ բարեփոխական խմբերը:
Ընտրությունների ընթացքում որոշիչը ժողովրդի ձայներն են: Ժողովուրդը քվեարկում է իր քաղաքական ճակատագիրը կերտելու, համակարգի ապագան ամրագրելու և տվյալ թեկնածուի տված խոստումներն իրագործելու համար:
Իրանի ժողովուրդը, մասնակցելով բոլոր ընտրություններին, կատարել է իր պարտականությունները և միաժամանկ ձայն տալով ցանկացած թեկնածուին պաշտպանել է իր քաղաքացիական իրավունքները: Սա մի իրականություն է, որը կարող ենք տեսնել բոլոր ընտրություններում: Հենց այդ պատճառով է, որ գրեթե բոլոր թեքումներով զանգվածային լրատվամիջոցները համակարծիք են այդ հարցի շուրջ, և այն, որ ժողովուրդը գիտակցաբար մասնակցել է երկրում կայացած բոլոր ընտրություններին:
Ընտրություններում տիրող այդ աշխուժությունը բազմաթիվ անգամներ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Քաղաքական կուսակցություններն ու հոսանքները ընտրությունների ժամանակ կենտրոնանում են օրվա խնդիրների մեկնաբանության և քննարկումների վրա:
Չնայած բոլոր մեկնաբանություններին ու ընտրական քարոզարշավներին, հասարակության բոլոր խավերի համար կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցելը: Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում իր ժողովրդին ընտրություններին մասնակցելու համար և կարևորում է յուրաքանչյուրի ձայնը։