Սալեհի.«Առաջիկա շաբաթ կստորագրվի Չինաստանի հետ Արաքի ռեակտորի վերանախագծման վերջնական պայմանագիրը»
https://parstoday.ir/hy/news/iran-i59670-Սալեհի._Առաջիկա_շաբաթ_կստորագրվի_Չինաստանի_հետ_Արաքի_ռեակտորի_վերանախագծման_վերջնական_պայմանագիրը
Նշելով, որ արդեն ստորագրվել է Չինաստանի հետ Արաքի ռեակտորի վերանախագծման մասին նախնական պայմանագիրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Այս պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի կունենա առաջիկա շաբաթ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 14:44 Asia/Tehran
  • Սալեհի.«Առաջիկա շաբաթ կստորագրվի Չինաստանի հետ Արաքի ռեակտորի վերանախագծման վերջնական պայմանագիրը»

Նշելով, որ արդեն ստորագրվել է Չինաստանի հետ Արաքի ռեակտորի վերանախագծման մասին նախնական պայմանագիրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Այս պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի կունենա առաջիկա շաբաթ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում»:

 

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ երեքշաբթի օրն ընդգծելով, որ Իրանն ստանձնել է Արաքի ռեակտորի նախագծման պատասխանատվությունը, Ալի Աքբար Սալեհին հստակեցրել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրում հանձնարարվել է, որ կողմերը խորհրդակցեն նաև ծախսերի վերաբերյալ, բայց առայժմ Իրանը նախնական աշխատանքներն է կատարում»:

Նշելով, որ Արաքի ռեակտորի նոր նախագիծը միջուկային արդյունաբերությունում  հատուկ դիրք է ապահովելու  Իրանի Իսլամական Հանրապետության համար, Սալեհին հավելել է.«Ռեակտորի նախագծումից և այդ արդյունաբերությունը զարգացած երկրների կողմից հաստատվելուց հետո, այդ ռեակտորը կընդգրկվի զարգացած սարքավորումների շարքին»:

2017 թվականի ապրիլի 13-ին Արաքի ռեակտորի վերանախագծման նախնական պայմանագիրն ստորագրվել է Պեկինում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Չինական ընկերության միջև: