ԻԻՀ ԱԳ նախարարը ժամանել է Ղրղզստան
https://parstoday.ir/hy/news/iran-i59700-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_ժամանել_է_Ղրղզստան
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Կենտրոնական Ասիան և Կովկաս կատարած իր ուղևորության ավարտին ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 03:11 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը  ժամանել է Ղրղզստան

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Կենտրոնական Ասիան և Կովկաս կատարած իր ուղևորության ավարտին ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ:

ԻԻՀ ԱԳ նախարարը Թուրքմենստանի ու Վրաստանի բարձրաստիճան պատասխանատուների հետ սեղմ բանակցություններից հետո երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման նպատակով է մեկնել այդ երկիր:

Կիրակի օրը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ Զաիֆը սկսել էր Թուրքմենստան, Վրաստան ու Ղրղզստան իր տարածաշրջանային ուղևորությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը Թուրքմենստանի, Վրաստանի ու Ղրղզստանի ԱԳ նախարարների հրավերով և նախկին Խորհրդային այդ երեք հանրապետությունների անկախության 25-ամյակի առիթով Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջան է ուղևորվել: