Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության ստուգումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i59818-Իրանի_նախագահական_ընտրությունների_թեկնածուների_արժանավորության_ստուգումը_շարունակվում_է
Ապրիլի 20-ին, Իրանի պահապանների խորհրդի դռնաց նիստում շարունակվել է նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության ստուգումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2017 13:14 Asia/Tehran
  • Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության ստուգումը շարունակվում է

Ապրիլի 20-ին, Իրանի պահապանների խորհրդի դռնաց նիստում շարունակվել է նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության ստուգումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, փորձագիտական քննարկումների և քառյակ աղբյուրներից հարցման արդյունքները հանձնվել են պահապան խորհրդի բաց նիստին: Չորեքշաբթի օրվա նիստին Պահապան խորհրդի անդամները կքննարկեն թեկնածուների արժանավորությունը և կհայտնեն իրենց կարծիքը :

Սա նախագահական թեկնածունարի արժանավորության քննարկման նպատակով պահապան խորհրդի երկրորդ նիստն է:

Սահամանադրության համաձայն, արժանավորության հաստատման համար անհրաժեշտ է պահապան խորհրդի 12 անդամներից 7-ի դրական քվեն:

Անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության ստուգման նիստը կերկարաձգվի ևս 5 օր:

Իրանի նախագահական ընտրությունների 12-րդ շրջանը և իսլամական քաղխորհուրդների 5-րդ շրջանը անցկացվելու է 2017թ. մայիսի 19-ին: