Հայտնի են Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների անունները
https://parstoday.ir/hy/news/iran-i59868-Հայտնի_են_Իրանի_նախագահական_12_րդ_շրջանի_ընտրությունների_թեկնածուների_անունները
Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հինգշաբթի գիշեր Իրանի ՆԳ նախարարությանը փոխանցեց Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների այն թեկնածուների անվանացանակը, որոնց արժանավորությունը հաստատվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 19:57 Asia/Tehran
  • Հայտնի են Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների անունները

Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հինգշաբթի գիշեր Իրանի ՆԳ նախարարությանը փոխանցեց Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների այն թեկնածուների անվանացանակը, որոնց արժանավորությունը հաստատվել է:

Իրանի ընտրությունների շտաբի հայտարարության համաձայն Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշաին, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Սադաթին, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Մոսթաֆա Հաշեմի Թաբան այն թեկնածուներն են, որոնց արժանավորությունը հաստատվել է նախագահական 12-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու համար:

Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավը կսկսվի ապրիլի 8-ին և կտևի 20 օր: Մայիսի 18-ն Իրանում «լռության օր» է հայտարարված:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան մայիսի 19-ին: